Դերասանուհի Մերի Հակոբյանը ներկայանում է նորովի. ընկերների, գործընկերների եւ հարազատների միջավայրում երեկ տեղի է ունեցել նրա «Կսպանեմ քեզ» երգի ու տեսահոլովակի պրեմիերան: BRAVO.am-ը եւս ներկա է եղել երեկոյին, զրուցել Մերիի հետ եւ լուսանկարել ներկաներին:
Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Արտեմ Վալտերն է, ռեժիսորն՝ Արթուր New Way-ը, տեսահոլովակում նկարահանվել է դերասան Գեւորգ Գրիգորյանը: Մերին հուսով է՝ դրական լիցքեր կփոխանցի իր նոր աշխատանքով. «Որոշել եմ ակտիվ ու ուրախ երգեր կատարել եւ լավ տրամադրություն ստեղծել, ինչը հիմա մեզ պետք է, իսկ մեղեդային ու տխուր երգերը վատ ապրումներ են առաջացնում: Արտեմ Վալտերի հետ բավական երկար ենք փորձել գտնել երգ, որը հարազատ է ինձ, որում կա նաեւ մարդկանց ծանոթ տեմպ ու ռիթմ: Ուրախ եմ, որ Արտեմին հաջողվեց հասկանալ ինձ, իսկ Արթուրին՝ լավագույնս ներկայացնել ինձ»:
Մերի Հակոբյանը
Առաջիկայում նոր երգեր կներկայացնի.«Եթե որոշում եմ արվեստի այս կամ այն ճյուղի մեջ ներկայանալ, ապա պետք է լինեմ լավագույններից մեկը, իսկ դրա համար ջանք ու եռանդ չեմ խնայելու»,-նշել է նա:
Մոսկվաբնակ ռեժիսորի՝ Երեւան գալու հաջորդ առավոտյան սկսել են նկարահանումները, որոնք տեւել են երկու օր: Վերջին պահին են որոշվել Մերիի կերպարներն ու հագուստը:
«Նկարահանել ենք առանց հանգստի եւ եղանակային ցուրտ պայմաններում, բայց թիմը շատ կազմակերպված ու նվիրումով էր աշխատում: Հենց իմացա՝ երգի հեղինակն Արտեմ Վալտերն է, շատ ուրախացա. ինձ նոր լիցքեր տվեց: Երգը միացրի ու առաջին հինգ րոպեում ինչ կատարվեց գլխումս, դա էլ փորձեցի ներկայացնել: Ամենակարեւորը՝ զգալն է: Մերիին ճանաչում եմ վաղուց, եւ սիրով աշխատեցինք»,- պատմել է Արթուր New Way-ը:
Մերի Հակոբյանը
Համարձակ քայլ անելիս Մերին նաեւ հաշվի է առել, որ կլինեն տարբեր կարծիքներ. «Մեր արածը ոչինչ է, եթե չկա մարդկանց գնահատականը: Հուսով եմ՝ նրանց դուր կգա մեր թիմային ու անկեղծ աշխատանքը: Ես, միանշանակ, պատրաստ եմ նաեւ վատ արձագանքի, քանի որ նախ աշխարհում ոչինչ կատարյալ չէ, բացի այդ, մենք բացասական կարծիքների շնորհիվ, որոնք կլինեն օբյեկտիվ, հաջորդ աշխատանքն ավելի լավ ենք անելու, եւ այդպես շարունակ»:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: