×


«7 տարի առաջ եմ այս տեսանյութը պատրաստել քեզ համար». Լեւոն Արոնյանի հուզիչ գրառումը` նվիրված Արիանա Կաոլիին

Այսօր Արիանա Կաոիլին կդառնար 35 տարեկան: Գրոսմայստերի Լեւոն Արոնյանն Արիանային նվիրված հուզիչ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում եւ արխիվային տեսանյութ հրապարակել.

«Սիրելի Արի, 7 տարի առաջ եմ որպես նվեր այս տեսանյութը պատրաստել քեզ համար: Այն հիշողություն է միասին անցկացրած մեր արձակուրդներից: Քո ծննդյան տարեդարձը միշտ միասին էինք նշում, մեր ընկերների հետ կամ առանց նրանց, բայց միշտ միասին: Դու սիրում էիր տարվա այս եղանակն, ու այն պլանավորելը երջանկացնում էր ինձ:


Մենք միշտ մի հետաքրքիր բան էինք անում. այցելում էինք որեւէ նոր երկիր կամ յուրահատուկ կերպով անցկացնում: Այդ հուշերը միշտ կփայփայեմ:

Ես, մեր ընտանիքները, Պոնչիկն ու Պակյաոն, քո ընկերներն ու ցանկացած մեկն, ով սիրում էր քեզ, երբեք չի հոգնել քեզնից ու երբեւէ չի հոգնի: Սիրում ու կարոտում ենք քեզ: Բարի տարեդարձ»:

Արիանա Կաոիլին ավտովթարից մահացել է 2020-ի մարտին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարդալ ավելին

Quality Sign BW