×


Մահացել է դերասան Վրեժ Հակոբյանը

84 տարեկանում կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնել են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938թ. հունվարի 10-ին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան:

Խաղացած ներկայացումներից են` «Լաբիրինթոս» (Ժուռնալիստ), Վ. Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վ. Դեմարի «Հիշիր վաղվա օրը» (Ռոբերտ), Վ. Փափազյանի «Ժայռը» (Սերոբ), Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (Արտակ Մոկաց) եւ այլն: Դերեր է կերտել նաև մի շարք մանկական հեքիաթներում:

Նկարահանվել է «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Մհերի արկածները արձակուրդում» (1973թ.), «Ժայռ» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Արեւիկ» (1978թ.), «Թռիչքը սկսում է գետնից» (1980թ.), «Правила охоты. Штурм» (2015թ.), «Բրավո, վիրտուոզ» (2015թ.) եւ այլ ֆիլմերում:

1992թ. Շաքե Թուխմանյանի եւ Ժան Նշանյանի հրավերով մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ. Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է Հ. Պարոնյանի «Շողոքորթն» (Թադե), «Պաղդասար ախպար» (Կիպար), Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ) ներկայացումներում:

Երեւան վերադառնալուց հետո ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչությունը, իսկ մինչ 2003թ.` Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը: 2003-13թթ. եղել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը:

BRAVO.am-ը ցավակցում է Վրեժ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին