Երգիչ-ամուսիններ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն այսօր տոնում են իրենց կրտսեր որդու առաջին տարեդարձը: Զույգն Ինստագրամում կիսվել է փոքրիկի նոր լուսանկարներով եւ շնորհավորանքներ է ընդունում:
«Ուղիղ մեկ տարի առաջ լույս աշխարհ եկավ մեր լուսավոր ձագուկը՝ Ռոբերտը: Աստծուց միայն խնդրում եմ՝ ամեն րոպե պահապան լինի քեզ, բալես: Շնորհավոր քո կյանքի առաջին տարին, մեր հրաշք»,- գրել է երգչուհին:
Մարտինը եւս շնորհավորել է որդու «լուսավոր ծնունդը»:
Զույգի առաջնեկը՝ Լեոն, 7 տարեկան է:


×
7,660





