×


Մահացել է Յուրի Շատունովը

48 տարեկանում կյանքից հեռացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը: Երգչի մահվան պատճառը սրտի կաթվածն է, մահացել է գիշերը՝ Մոսկվայում, շտապօգնության մեքենայում, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Շատունովը ծնվել է 1973 թվականին՝ Բաշկորտոստանում: Ծնողները բաժանվել են, երբ երեք տարեկան էր, 11 տարեկանում մահացել է մայրը: Ապագա աստղը պատանեկության տարիներն անցկացրել է մանկատանը, որտեղ էլ ծանոթացել է երգահան Սերգեյ Կուզնեցովի հետ, այդ պահից էլ սկսվել է «Ласковый май» խմբի պատմությունը:



Կարդալ ավելին

Quality Sign BW