×


«Նախապես ծրագրված չէր»․ Էմմի Հակոբյանը նոր հոլովակով ներկայացրել է հայտնի ջազային ստանդարտը

Նոր մշակմամբ ու տեսահոլովակով 12-ամյա երգչուհի Էմմի Հակոբյանը ներկայացրել է 1930-ականներին ստեղծված «One note samba» ջազային հայտնի ստանդարտը, որը ժամանակին կատարել են ամենաանվանի ջազ արտիստները։ Ամերիկաբնակ փոքրիկ երգչուհին, որ արդեն հասցրել է երաժշտասերներին հայտնի դառնալ մի քանի կատարումներով, այդ թվում՝ «Իմ Երևան» երգի տեսահոլովակով, այս անգամ ներկայանում է իր ամենասիրելի ժանրերից մեկում։


Արմեն Մարտիրոսյանի գործիքավորումից հետո երգը ձայնագրելիս են եղել, երբ հասկացել են, որ նույն ստուդիայում կարելի է նաև տեսահոլովակ նկարահանել, իսկ բեք վոկալ երգող մյուս փոքրիկները նույնպես կարող են ներգրավվել հոլովակում։ Այդպես, ռեժիսոր Սուրեն Քարտաշյանի օգնությամբ իրականացրել են միտքը, և արդյունքում ստացվել է յուրօրինակ, ոճային ու պայծառ կատարում՝ ուղեկցված նույնչափ մինիմալիստիկ, բայց տարբերվող հոլովակով։ BRAVO.am-ի հետ զրույցում Էմմին պատմում է, որ իր հետ երգող աղջիկներն էլ մեծ ցանկություն են ունեցել նկարահանվելու։


Երգչուհին նաև նշում է, որ առաջիկայում սպասվում են նոր կատարումներ ջազ, սոուլ, փոփ ոճերում, որոնց թվում կլինեն ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն երգեր․ «Թեև շատ ծանրաբեռնված ենք մեր նոր նախագծերի աշխատանքներով, բայց հասցրինք «One note samba»-ի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, որն իրականում նախապես ծրագրված չէր (ժպտում է,- հեղ․)։ Շուտով կփորձեմ այլ հետաքրքիր նորություններով էլ ներկայանալ»,- եզրափակեց Էմմին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/



Սպասվող նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել երգչուհու ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերին.

https://www.facebook.com/emmy.hakobyan.75

https://www.instagram.com/emmyhakobyan_official/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին