×


Չհրապարակված կադրեր «Կհանդիպենք անտառի տնակում 2» նախագծից

«Կհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց հեռուստանովելը երկրորդ մաս կունենա: Նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանի հետ խոսել ենք նոր եթերաշրջանի, դերասանական փոփոխված կազմի մասին եւ ոչ միայն:

«Երկրորդ մասն անելու միտքը կարծես առանձնապես չի էլ քննարկվել. թե ես, թե պրոդյուսերները վստահ էինք, որ պետք է անպայման անել երկրորդ եթերաշրջան, հեռուստադիտողը սպասում էր»,- Bravo.am-ի հետ զրույցում նշել է սցենարիստը:


Նրա խոսքով, կերպարային փոփոխություններ են արվել. «Փոխվել են կերպարները, առաջին եթերաշրջանի հերոսները հասան իրենց երջանկությանը, ավելին այդ պատմության մասին ասելու բան չկար: Դրան գումարվեց նաեւ այն, որ հերոսի դերակատարը` Բենը երկրում չէ եւ չէր կարող նկարահանվել, Իննան նույնպես եթերային դադար էր ուզում: Այժմ նոր հերոսների դերերում են Մարիամ Ադամյանը, Վարուժան Մարգարյանը, Միկա Ղափլանյանը, առաջին եթերաշրջանից սիրված Մոսոն` Կարեն Ճաղարյանը եւ այլք:

Նախագծի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլախչյանն է, պրոդյուսեր եւ ռեժիսորը` Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսորը` Հայկ Վարդանյանը, տնօրենը' Վարդան Ուռումյանը:

«Քասթինգով զբաղվել են պրոդյուսերը եւ ռեժիսորը: Կարծում եմ, հերթական անգամ հաջողել են: Շատ լավ քասթ է հավաքված»,- ասել է Անին:                 


Ասում է՝ գրելիս պատկերացնում է ողջ ֆիլմը. «Յուրաքանչյուր տեսարան նախ տեսնում եմ ես իմ պատկերացումներում, հետո միայն՝ մյուսները: Եթերի մասին չեմ կարող հստակ խոսել, բայց, կարծում եմ, աշնանային եթերաշրջանին եթերում կլինենք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարդան Ուռումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW