×


Բրիթնի Սփիրսն իր առաջին երգն է թողարկել 2017 թվականից ի վեր․ նրան ձայնակցել է անձամբ Էլթոն Ջոնը

Բրիթնի Սփիրսը թողարկել է առաջին երգը 2017 թվականից ի վեր: Բրիթնին ձայնագրել է այն Էլթոն Ջոնի հետ։ Կոմպոզիցիան կոչվում է Hold Me Closer. դա Էլթոն Ջոնի «Tiny Dancer» հիթի նոր տարբերակն է, որը թողարկվել էր 1971 թվականին։ Սինգլի հեղինակը Էնդրյու Ուոթն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ինսայդերները, Էլթոն Ջոնն ինքն էր առաջարկել Բրիթնի Սփիրսին համագործակցել՝ օգնելու նրան վերակենդանացնել իր կարիերան այն բանից հետո, երբ երգչուհին ազատվել է հոր խնամակալությունից: Բրիթնին մեղադրել էր Ջեյմս Սփիրսին եւ նրա մյուս հարազատներին իր իրավունքները ոտնահարելու, իր հանդեպ անգութ վարվեցողության եւ առանց թույլտվության իր փողերը տնօրինելու համար։

Անցած տարեվերջին դատարանը պաշտոնապես ազատեց Ջեյմս Սփիրսին դստեր խնամակալությունից, սակայն հարազատները դեռ պետք է դատարանի առաջ կանգնեն։ Բրիթնի Սփիրսի հայրը նույնպես դատի է տվել նրան՝ մեղադրելով սոցիալական ցանցերում «իր անունը արատավորելու» համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին