×


«Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան հետաձգվում է

Սեպտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում պետք է կայանար ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան: Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով որոշվել է պրեմիերան հետաձգել:

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի առաջիկա օրերի ցուցադրություններն անորոշ ժամանակով հետաձգվում են: Կինոթատրոններից նախապես գնված բոլոր օնլայն եւ օֆլայն տոմսերն ուժի մեջ կլինեն, կարող են օգտագործվել հետագա ցուցադրությունների համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ:


Ֆիլմի գլխավոր դերերում են Ելենա Վարդանյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան եւ Ռոմելա Սարգսյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ «Դեմք շոու»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW