Քանյե Ուեսթն Ինստագրամի իր 17,5 մլն հետեւորդներին շփոթության մեջ է գցել՝ որպես գլխավոր լուսանկար տեղադրելով Քրիս Ջենների լուսանկարը:
45-ամյա ռեփերը story-ում բացատրել է, որ նման բան է արել լավագույն նպատակներով. «Քրիսին հրապարակել եմ՝ մտածելով խաղաղության եւ հարգանքի մասին: Եկեք փոխենք պատմությունը»:
Նախկինում նա զոքանչի հետ որոշակի տարաձայնություններ է ունեցել եւ սոցիալական ցանցերում այդ մասին հրապարակումներ արել:
Ավելի վաղ ռեփերը նշել էր, որ իր կարծիքով՝ Ջենները երկու դուստրերին՝ Քիմին ու Քայլիին, ստիպել է նկարահանվել Playboy-ի համար:
«Հոլիվուդը հսկայական հասարակաց տուն է: Պոռնոգրաֆիան քանդել է ընտանիքս: Պայքարում եմ այդ կախվածության դեմ, Ինստագրամն այն առաջ է մղում: Թույլ չեմ տա, որ նույնը լինի դուստրերիս՝ Նորթի եւ Չիկագոյի հետ»,-ասել էր Ուեսթը:
Ջեններն իր հերթին տխրել էր, որ Քանյեն նման հարված է հասցրել, քանի որ «ոչ մի վատ բան չի արել, միայն փորձել է օգնել», հայտնում է HollywoodLife-ը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: