×


Մահացել է վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը

68 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը, տեղեկացրել է Թատերական գործիչների միությունը:

Գեւորգյանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 4-ին, Երեւանում։ Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ 1977 թվականից հանդիսանում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի դերասան։

2010-ին արժանացել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, 4 տարի անց ստացել Հայաստանի թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ», իսկ 2018-ին՝ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»։

Գեւորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ նույն օրը Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում, ժամը 14:00-ին:

BRAVO.am-ը ցավակցում է դերասանի ընտանիքին եւ հարազատներին:

Կարդալ ավելին

Quality Sign BW