×


«Մի օր պետք է ջնջել բոլոր ցավեցնողներին ու ցավերը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամում նոր գրառում է կատարել՝ կիսվելով երկրում տիրող իրավիճակի հետ կապված իր մտահոգություններով:

«Միշտ էլ կիսատ ու տկար ենք լինելու, եթե վերջապես լուծումներ չտա ժողովուրդը... Երկիրը մարդիկ են պահում»,- գրել է նա:

Նազենին ենթադրում է, որ շատերի անտարբերությունն ո չտեսնելու տալը, երեւի, ցավից կամ ուժ չունենալուց է. «Գուցե փախուստի մի ձեւ է նկատել ամեն ինչ, բացի վտանգից, մեղադրել բոլորին եւ Աստծուն՝ բացի մեկից կամ իրական մեղավորներից, չկարողանալ տալ լուծումներ իրենց քայլերի պատճառով առաջացած քաոսին եւ ձեւանալ անտարբեր կամ ուղղակի չնկատելու տալ, մինչեւ որ հասնեն իրենց բակ կամ տուն... Երեւի պաշտպանական ռեակցիայի պես մի բան է, բայց դե կուրացնող»:

Դերասանուհին նաեւ ափսոսանքի խոսքեր է գրել. «Էնքան սիրուն աշուն էր էս տարի... ափսոս էր ուղղակի... մենք էինք ափսոս, երազանքները, չապրած պահերը, չծնված սերերն ու չգրված տողերը: Ես նայում եմ վերեւ, որովհետեւ բոլոր անլուծելի հարցերի պատասխանները ստանում եմ այնտեղից... մի օր... Հ.Գ. մի օր պետք է ջնջել բոլոր ցավեցնողներին ու ցավերը, մաքրել կյանքը սոցկայքերից ու ապրել իսկականով: Բարին թող բերի էսօրվա լույսը»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին