Այս տարվա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 9-ից 13-ը՝ Լիվերպուլում: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու մայիսի 11-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում: Այդ օրն են ելույթ ունենալու նաեւ Կիպրոսի, Ռումինիայի, Դանիայի, Բելգիայի, Իսլանդիայի, Հունաստանի, Էստոնիայի, Ալբանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Լիտվայի, Սան Մարինոյի, Սլովենիայի, Վրաստանի եւ Լեհաստանի կատարողները:
Երգի մրցույթի եզրափակիչը մայիսի 13-ին է:
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանն այս տարի ներկայացնելու է Brunette-ը, պաշտոնապես նրա մասնակցությունը դեռ չի հաստատվել:
«Եվրատեսիլ 2023»-ի համար ընտրվել է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսը: Նախորդ տարի Թուրինում կայացած մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն՝ «Stefania» երգով: Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով 20-րդն էր: Թեեւ այնտեղ հայ երգչուհին չհաղթեց, սակայն երգը համաշխարհային հիթ դարձավ ու նրա առաջ նորանոր բեմեր եւ հնարավորություններ բացեց:


×
2,391






