×


«Մենք վաղուց ընկերներ չենք». Ելենա Արշակյանի գրառումն՝ Անի Երանյանի 32-ամյակի առթիվ

Անի Երանյանը փետրվարի 4-ին դարձել է 32 տարեկան: Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանը, որի հետ դերասանուհին մտերիմ է արդեն երկար տարիներ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոստովանելով, որ քանի օր է՝ մտածում է, թե ինչպես շնորհավորի Անիի տարեդարձը սոցիալական հարթակներում:

«Ո՞ր նկարը դնեմ, ո՞նց գրեմ, որ ինձ համար հարազատ մարդու ծնունդ է… Ի՞նչ բառ գտնեմ՝ նկարագրելու ու ասելու, թե դու ով ես ինձ համար: Ու հասկացա, որ մեր հարաբերության համար բառ չեմ գտնում: Մենք վաղուց ընկերներ չենք, ավելին է: Այդ բառը չկա, կանք ես ու դու… Մենք իրար ունենք այս կյանքում. մենք աշխարհի ամենահարուստն ենք: Ու թող օրհնված լինի ծնունդդ, իմ: Ի՞նչ եմ ցանկանում քեզ, դու գիտես: Հ.Գ. Այս նկարը 100 տարվա նկար է՝ ոնց որ մենք: Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ ծնողներիդ՝ մարդ դաստիարակելու համար»,- գրել է Ելենան:

Կարդալ ավելին

Quality Sign BW