×


Պրեմիում դասի Miele ապրանքանիշը՝ Երեւանում․ «Զիգզագը» ներկայացրել է նորաբաց փորձառության կենտրոնը

Որակի ու գեղեցկության համադրություն, ինովացիոն տեխնոլոգիաների կիրառում, դիզայներական ինքնատիպ լուծումներ, նորարարական տեխնիկայի մեծ ընտրանի. Մաշտոց 24 հասցեում բացվել է հանրահայտ «Miele» (Միլե) ապրանքանիշի փորձառության կենտրոնը (Experience Center), որը Հայաստանում ներկայացնում է «Զիգզագ» ընկերությունը։ BRAVO.am-ը լուսանկարել է շնորհանդեսի հետաքրքիր դրվագները եւ պատմում է բրենդի առավելությունների մասին։

Միջոցառումն ընթացել է Miele-ի ոճին ու տրամադրությանը համապատասխան՝ դասական երաժշտության եւ օպերային կենդանի կատարման ուղեկցությամբ, նույնիսկ փոքրիկ բեմադրություն էր արված այդ առիթով։ Ներկա էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային դեմքեր, որոնք ներս հրավիրվեցին՝ ուսումնասիրելու ներկայացված տեխնիկան։


Miele-ում կարելի է գտնել պրեմիում դասի կենցաղային եւ խոհանոցային տեխնիկայի ամենալայն տեսականին՝ սառնարաններ, փոշեկուլներ, լվացքի մեքենաներ եւ չորանոցներ, սալօջախներ/գազօջախներ, արդուկներ, օդաքաշ պահարաններ, վառարաններ, ջեռոցներ, սրճեփ մեքենաներ, սպասք լվացող մեքենաներ, մաքրության պարագաներ, խոհանոցային այլ պարագաներ։ Դրանք աչքի են ընկնում իրենց որակով, ինովացիոն, դիզայներական նոր ու հետաքրքիր լուծումներով եւ, իհարկե, բազմաֆունկցիոնալությամբ։

Miele բրենդի պատմությունը սկիզբ է առնում 1899 թվականից, երբ հիմնադիրներ Կառլ Միլեն եւ Ռեինհարդ Զինկմանը սկսեցին կրեմի տարանջատիչների ու կարագի ջեռոցների արտադրությունը։ 1914 թվականին բրենդը ներկայացրեց իր առաջին էլեկտրական լվացքի մեքենան։


60-80-ական թվականներին Miele-ն մուտք գործեց միջազգային շուկա՝ առաջարկելով էներգարդյունավետ, որակյալ եւ երկարակյաց կենցաղային ու խոհանոցային տեխնիկա՝ ներառելով արտադրանքի առաջնակարգ որակն ու գերմանական մեքենաշինությունը։


Պրեմիում դասի Miele ապրանքանիշը մուտք է գործել հայկական շուկա 2006 թվականին՝ «Զիգզագ» ընկերության շնորհիվ, որը միակ ու պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Իսկ 2016-ին Չարենցի 24 հասցեում բացվեց Miele դիզայն ստուդիոյի ցուցասրահը։ Այսօր արդեն Երեւանում գործում է Miele Experience Center-ը՝ բացառիկ ձեւաչափով փորձառության կենտրոնը, որտեղ հաճախորդները կարող են տեսնել գերմանական պրեմիում դասի տեխնիկան աշխատանքի մեջ, համոզվել տեխնիկայի բարձր որակի մեջ, ծանոթանալ օգտագործման նրբություններին։


Ապրանքանիշը վերջին 120 տարիների ընթացքում շարունակում է հավատարիմ մնալ իր «Immer Besser» (Ավելի ու ավելի լավ) կարգախոսին․ այդ մասին հավաստում են իր դասում լավագույնը լինելու վերաբերյալ բազմաթիվ մրցանակներն ու վկայականները: Իհարկե, ամենակարեւոր չափանիշն ամբողջ աշխարհում միլիոնավոր հաճախորդների վստահությունն է։


Կարեւոր է նշել՝ Miele տեխնիկայի գնումը նաեւ էկոլոգիապես մաքուր լուծում է: Այն սահմանում է նոր չափանիշներ էլեկտրաէներգիայի, ջրի ու լվացող միջոցների սպառման տեսանկյունից եւ միաժամանակ խնայում է հաճախորդի գումարը:

Ապրանքանիշի նորություններին կարող եք հետեւել zigzag.am կայքում, Ֆեյսբուքում եւ Ինստագրամում:  

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW