Շտապեք ձեռք բերել մասնակցության փաթեթ
Հուլիսի 22-ին եւ 23-ին՝ ժամը 14։00-ից մինչեւ 22։30-ը, Երեւանի Զաքյան փողոցում տեղի կունենա տարվա ամենափրփրուն իրադարձությունը՝ «Գարեջրի օրերը», որը կազմակերպում է «Երեւանի գինու օրեր» փառատոնի հիմնադիր «ԷվենտՏուրա» ընկերությունը:
Փառատոնի օրերին հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու պատրաստման տեխնոլոգիաները:
Ներկայացված գարեջրի տեսականին համտեսելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, որը հասանելի է ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաեւ՝ toms.am, tkt.am, ticketOn.am եւ Իդրամ հարթակներում:
Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ մասնակցող գարեջրագործ ընկերության արտադրանքի պատմությանը, ալկոհոլի ու սննդի ճիշտ համադրության, ըմպելիքի համային առանձնահատկություններին եւ այլ մանրամասների։ Իսկ երաժշտական հովանավոր Hard Rock Cafe-ն ու հրավիրված բենդերը կապահովեն մասնակիցների բարձր տրամադրությունը:
Փառատոնը կամբողջացնեն ու իսկական տոնի կվերածեն ժամանցային խաղերն ու խաղարկվելիք շուրջ 1000 նվերները:
Ուշադրություն. «Գարեջրի օրեր» փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, իսկ 2021 թվականի փառատոնի բաժակի առկայության դեպքում՝ միայն տոմսակները։


×
2,054





