×


Իվետա Մուկուչյանը եւ Գարիկ Պապոյանը դիմել են միջազգային կառույցներին Արցախին օգնելու խնդրանքով

Երգիչներ Իվետա Մուկուչյանն ու Գարիկ Պապոյանն իրենց ինստագրամյան էջերում դիմել են միջազգային հանրությանն ու կառույցներին: Նրանք բարձրաձայնել են Արցախում արդեն 8 ամիս շարունակ Ադրբեջանի շրջափակման հետեւանքով տիրող հումանիտար աղետի մասին ու կոչ արել քայլերի դիմել:


Մուկուչյանն անգլերենով տեսանյութում նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈւՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին եւ եւս 15 միջազգային կազմակերպության էջ:

«Բոլորիս միասնական աջակցությունն ու օգնությունն է պետք: 2022 թվականի դեկտեմբերի 22-ից Արցախում հումանիտար աղետ է, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: 120 հազար խաղաղ բնակիչ հիմա պայքարում է գոյատեւելու համար»,- ասում է Մուկուչյանը:

Նրա օրինակին է հետեւել ու մի շարք կառույցների դիմել Գարիկ Պապոյանը: Նա խնդրել է տարածել տեսանյութը, քանի որ այս պահին օգնության այլ տարբերակ չի տեսնում:


«Ողջույն միջազգային կազմակերպություններ, հավանաբար, արդեն հոգնել ենք, որ ձեզ աշխարհի հայերը նշում են Ինստագրամի տարբեր հրապարակումներում: Ներողություն եմ խնդրում, որ ձեզ դիմում ենք այն հարցերով, որոնց լուծման համար ստեղծվել եք»,-սրանք էլ Պապոյանի խոսքերն են:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW