×


Ձերբակալվել են Արմեն եւ Սերգեյ Սմբատյանները

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, այսօր ձերբակալվել են: Նրանք կասկածվում են պետությանն 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու համար, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրությունում նշվում է՝ քրեական վարույթով պարզվել է, որ Սմբատյանները եւ գործարար Ա.Պ.-ն 2012 թ.-ին ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր եւ խարդախությամբ հափշտակել Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երեւանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Մասնավորապես՝ Արմեն Սմբատյանն իր ազգական Հ.Ա.-ին համոզել է Սերգեյի համար հիմնադրել «Սոխոսենթր» ՍՊԸ-ն, ինչը նա արել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանի մտերիմ Գ.Դ.-ի հետ: Այնուհետեւ ընկերությունը Երեւանի քաղաքապետարանին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որին մշակույթի նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ին հաստատել է վերոնշյալ ծրագիրը, նախարարն էլ ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման եւ գրավի» եւ «Գլխավոր կապալի» պայմանագրերը՝ դրանցում չներառելով ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը: Արդյունքում ընկերությունը սեփականաշնորհել է գույքը՝ առանց որեւէ պարտավորություն կատարելու եւ պետությանը պատճառել 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս:

Հսկող դատախազի հուլիսի 27-ի որոշումներով՝ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման, Սերգեյ Սմբատյանին եւ Ա.Պ.-ին՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW