Կիրակի՝ օգոստոսի 6-ին, տեղի է ունեցել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանի հարսանիքը։ Դերասանի ընտրյալը Էլվինա Վարդանյանն է։
Զույգը հայկական ավանդական հարսանիք է անցկացրել։ Սուրբ Առաքելական եկեղեցում միմյանց տեր եւ հնազանդ խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն ընկերների եւ հարազատների հետ օրը նշել են ռեստորանային համալիրներից մեկում։
Հարսանիքին ներկա են եղել Լեւս Դավթյանը՝ նշանածի հետ, Սերյան Մովսիսյանը՝ կնոջ հետ, Սաշ Սուքիասյանը, Արման Մեջլումյանը, ուրիշներ։ Երեկոյի հանդիսավարն էր դերասան Աշոտ Հակոբյանը։
Bravo.am


×
27,968





