Օգոստոսի 10-ին Միրզոյան գրադարանում կկայանա Արցախին նվիրված նոր ցուցահանդեսի՝ Կարեն Միրզոյանի «Խախտված ենթագրեր»-ի բացումը։
Ցուցահանդեսին ներկայացված են 2020 թվականի պատերազմի ժամանակ արված 13 ակնթարթային լուսանկարներ։
Ֆոտոլրագրող, վավերագրող և արվեստագետ Կարեն Միրզոյանի գործերը հրապարակվել են հայաստանյան, ռուսական, եվրոպական և ամերիկյան խոշորագույն պարբերականներում: 2014թ. նա հիմնել է «Միրզոյան» գրադարանը:


×
1,610





