×


«Ատում եմ հրաժեշտները». Իրինա Այվազյան

«Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալը մոտենում է ավարտին։

Դերասանուհի Իրինա Այվազյանը, ով սերիալում Ագնեսի կերպարով է հանդես գալիս, հայտնել է, որ իր նկարահանումներն ավարտել է. «Ագնեսն ու Ռուբենն այլեւս միասին չեն։) Թվում է, թե սովորական երեւույթ է, բայց շատ ծանր եմ տանում նախագծերի ավարտը, ատում եմ հրաժեշտները։ Դժվար եմ բաժանվում իմ կյանքի այն շրջաններից, որոնք պիտի գնան ու ես դա պիտի ըմդունեմ։ Բայց ուզում եմ սիրուն տանել այս ամեն ինչը։ Ինչպես ասում են՝ այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ ավարտ։ Ես փակում եմ իմ կյանքի այս փուլը՝ ակնկալելով, որ բացելու եմ ավելի լավն ու նորը»,- ինստագրամյան իր էջում գրել է Իրինան։

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW