×


«Այդ տեսարանն ինձ հույս է տվել»․ Իվետա Մուկուչյանը՝ ռոմանտիկ նոր տեսահոլովակի մասին

Սեր կա երկնքում Երեւանի՝ այս խորագրով մի քանի հրապարակումով Իվետա Մուկուչյանը սոցցանցերում հուշեց, որ նոր տեսահոլովակ ունի: BRAVO.am-ը զրուցել է երգչուհու հետ եւ հետաքրքիր մանրամասներ պարզել նոր աշխատանքի մասին:

«Մեղեդային սիրային երգ է, «Սիրահարվել եմ քեզ»-ից հետո այսպիսի երգ չեմ թողարկել, եւ երկրպագուները նշում էին, որ շատ են ցանկանում կրկին լսել այդ ոճի երգ։ Որոշեցինք՝ տեսահոլովակը նկարի Արեն Բայադյանը, քանի որ «Սիրահարվել եմ քեզ»-ը նա է նկարել։ Միտք ունեինք, որ տեսահոլովակում նորից հանդես կգա վրացի սիրված դերասան Դավիթ Կացարավան, բայց որոշակի պատճառներով նա չկարողացավ գալ նկարահանումների»,-պատմել է Իվետան:


«Երամ-երամ»-ում նկարահանվել է Ջոն Թորոսյանը. «Ցանկություն կա  այս երգը դարձնել շարունակությունն իմ առաջին մեղեդային երգի: Մենք ուզել ենք նույն տրամադրությունը ստանալ թե՛ երգով, թե՛ տեսահոլովակով»,- նշել է երգչուհին։

Նկարահանումներն իրականացվել են երկու օր՝ Երեւանում: Տեսահոլովակում թռչունների երամի կադրեր կան, որոնք պատահական չեն արված։ Ինչպես Մուկուչյանն է նշում՝ երամը Երեւանի երկնքում իր համար մեծ խորհուրդ ունի։


«Տարիներ առաջ, երբ նոր էի եկել Հայաստան ու այստեղ մենակ էի ապրում, երեկոյան ժամերին՝ հատկապես մայրամուտին, երամների թռիչքն ինձ համար ամենագեղեցիկ տեսարանն էր: Երբ հուսահատված եմ եղել, այդ տեսարանն ինձ հույս է տվել։ Տեսահոլովակը Երեւանին է նվիրված, բայց հին ու արդեն ծանոթ ձեւով չէ, այլ՝ նորովի ու ժամանակակից»,- պատմել է երգչուհին։

Երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կոկչյանը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները տրամադրել է Իվետա Մուկուչյանը


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW