Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր Միլանում կյանքից հեռացել է իտալացի հանրահայտ երգիչ եւ կոմպոզիտոր Տոտո Կուտունյոն: 80-ամյա արտիստի մահվան լուրը հայտնել է նրա մենեջեր Դանիլո Մանկուզոն:
Սալվադոր Կուտունյոն ծնվել է իտալական Ֆոզդինովո քաղաքում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1960-ական թվականներին: Կարիերայի ընթացքում 19 ալբոմ է թողարկել եւ շուրջ 300 երգ հեղինակել, որոնք կատարում են Ադրիանո Չելենտանոն, Միրեյ Մատյոն, Դալիդան, Ջո Դասենը եւ հայտնի այլ երգիչներ:
1990 թվականին նա Զագրեբում հաղթել է «Եվրատեսիլ» մրցույթում:
15 անգամ մասնակցել է Սան Ռեմոյի փառատոնին, այդ թվում՝ «L’italiano» երգով, որն էլ դարձել է նրա այցեքարտն ամբողջ աշխարհում: Հիթի կրկներգը սկսվում է Lasciatemi cantare բառերով («Թույլ տվեք ինձ երգել»):


×
3,005





