Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Սիրված արտիստը սեպտեմբերի 18-ին կդառնար 68 տարեկան:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին եւ գործընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Սամվել Սարգսյանը ծնվել է Երեւանում, 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ապա՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Դերեր է կերտել բազմաթիվ ներկայացումներում, խաղացել է «Մեր մանկության տանգոն», «Մարիամ» եւ այլ ֆիլմերում ու տարբեր սերիալներում։
2014 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
Ցավակցում ենք Սամվել Սարգսյանի հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին:


×
11,551





