Արդեն երկրորդ օրն է, որ արցախահայերը բռնի տեղահանվում են Հայաստան: Տիրող իրավիճակի, Արցախի հայաթափման, մեր հայրենակիցներին օգնելու տարբերակների մասին են նաեւ տարբեր հայտնիների գրառումները:
Թամարա Պետրոսյանը, որը նույնպես Արցախից է, նշել է, որ ոչ ոք հենց այնպես չի հեռացել կամ հանձնել հողն ու ինքն իրեն. «Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց։ Ու չասեք՝ պարտություն։ Դա մերը չի, մերն ուրիշ է, մերը տեսակ է: Լեռնածին, լեռնաշունչ, չդադարող, չհանձնվող, անտառներին մատաղ եղած, գիրկը բաց հողը գրկած, արմատը սեր դարձրած, հայացքն ու գործը մինչեւ վերջ հարած, վերածնվող, ապրող, պայքարող, պարգեւող։ Մունքնք։ Ես մեր ցավը տանիմ։ Ու ամեն արած, ամեն դիմացած, ամեն պայքարած վերադառնալու է: Տեսակն է այդպիսին, վերադառնալու է։ Տղերք ջան... Աստված ջան»:
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհի Արեւիկ Գեւորգյանն էլ կոչ է անում ջերմությամբ ընդունել մեր քույրերին եւ եղբայրներին. «Սիրելի բոլոր, Արցախի մեր հայրենակիցները գալիս են իրենց տուն եւ իրենք խոր ու ցավոտ վերքեր ունեն։ Մենք պիտի օգնենք իրենց բուժել այդ վերքերը եւ անենք ամեն ինչ, որ այդ վերքերին վաղը ծաղիկներ ծաղկեն»։
Մյուսներն էլ փորձում են օգնել աշխատանք կամ բնակարաններ գտնելու հարցում: Նրանցից է Ռաֆայել Երանոսյանը, որը նաեւ այսպիսի զգուշացում է արել. «Տների վարձը ով բարձրացնի... Մնացածը, երեւի, հասկացաք»:
Գարիկ Պապոյանը, Արամ MP3-ը, Հայկ Պետրոսյանը, «Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը կոչ են անում աջակցել «ՈՄԱ»-ին եւ դրամական միջոցներ փոխանցել «Գմբեթ» կրակակետերի կառուցմանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում պսակադրություն է տեղի ունեցել: Այդ մասին Ֆեյսբուքում գրել եւ լուսանկարներով է կիսվել Աննա Մանգասարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: