×


Մարտին Սկորսեզեն անհանգստացած է կինոյի ապագայով

Մարտին Սկորսեզեն Լոնդոնի կինոփառատոնի շրջանակում անցկացված Screen Talks միջոցառման ժամանակ կոչ է արել երիտասարդ ռեժիսորներին ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործել լուրջ կինո նկարելու, ոչ թե անլուրջ բովանդակություն ապահովելու համար:

Նրա կարծիքով՝ հիմա կինեմատոգրաֆը գտնվում է վերաարժեւորման փուլում, սակայն դա չպետք է հեղինակային ֆիլմերի ավարտն ազդարարի:


«Չէի ցանկանա վերջին ներկայացուցիչը լինել: Չգիտեմ, թե հետո կինոն ինչպես է զարգանալու, քանի որ երիտասարդները ոլորտը այլ կերպ են պատկերացնում: Վախենում եմ՝ կինոֆրանշիզները գրավեն կինոթատրոնները: Միշտ խնդրում եմ կինոթատրոնների տնօրեններին հնարավորություն տալ երիտասարդ սերնդին նոր կինո նայել»,- ասել է ռեժիսորը:


Սկորսեզեն հեռարձակող ծառայություններին մեղադրել է կինոն արժեզրկելու համար: Նրա խոսքով՝ ժամանակակից կինոինդուստրիան ֆիլմերը վերածել է զանգվածային վիզուալ ժամանցի:

«Կինոն միշտ ավելին է եղել, քան՝ պարզապես բովանդակություն: Տարիներ շարունակ աշխարհի տարբեր անկյուններում ֆիլմեր էին ստեղծվում ու ասեք շփվում միմյանց հետ՝ փոխելով մշակույթը»,- ավելացրել է նա:



Լոնդոնի կինոփառատոնում կայացել է Սկորսեզեի նոր՝ «Ծաղկային լուսնի մարդասպանները» ֆիլմի ցուցադրությունը, եւ ներկաները ռեժիսորին երկար ծափերի են արժանացրել: «Ծաղկային լուսնի մարդասպաններ»-ի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա մայիսին՝ Կաննի կինոփառատոնում: Գլխավոր դերերում են Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռոբերտ դե Նիրոն, Լիլի Գլադսթոունը: Սկորսեզեն ցանկացել է պատմել ամերիկյան պատմության այն դեպքերի մասին, որոնք թաքցված են եղել:

Ֆիլմը ներկայացնում է 1920-ական թվականներին Օկլահոմայում տեղի ունեցած իրական դեպքերը, թե ինչպես են սպիտակամորթները նավթային պաշարներին տիրանալու համար սպանել օսեյջ ցեղի 60 ներկայացուցիչներին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW