Ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը դիմել է աշխարհասփյուռ հայությանը: Նա անդրադարձել է Արցախի ցավալի կորստին եւ Սփյուռքին շատ կարեւոր ուղերձ հղել:
«Մենք պարտավոր ենք ոտքի կանգնել: Ապրելու համար պայքարել է պետք: Պարտավոր ենք կազմակերպվել, պրոֆեսիոնալ դարձնել գործող բոլոր մարմիններն ու կառույցները: Այլեւս չպետք է միամիտ լինենք: Չասենք՝ «ամո՛թ Միացյալ Նահանգներին», «ամո՛թ Եվրոպական միությանը». արդեն հասկացել ենք, որ նրանք չեն ամաչում: Հասել ենք այն կետին, երբ քաղաքական էթիկան ամբողջությամբ ճնշված է գումարով:
Արցախի կորստից հետո Ալիեւն ասաց. «Մենք նավթ ունենք, իսկ նրանք՝ սփյուռք»։ Միայն թե նրանց նավթը զտված է եւ պայթյունավտանգ, իսկ մենք՝ դեռ ոչ: Սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է սեփական ուժը»,- Oeuvre d’Orient-ի հրապարակած տեսաուղերձում ասել է դերասանը:
"La diaspora est un empire qui ignore sa force!"
— L'Œuvre d'Orient (@OeuvredOrient) October 25, 2023
Après la chute du #hautkarabakh, Simon Abkarian lance un appel aux #Armeniens et aux amis de l'#Armenie. #standwitharmenia #ArtsakhGenocide pic.twitter.com/yUcbD4SwRc
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: