69 տարեկանում հանկարծամահ է եղել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։
«Որպես լավ ու նվիրված արտիստ, օժտված մարդկային մեծագույն արժեքներով՝ Միքայել Հովակիմյանը վայելում էր մեծ սեր՝ հատկապես արվեստասեր հասարակությունում», - նշված է Օպերային թատրոնի հաղորդագրությունում:
Թատրոնի ողջ անձնակազմը սգում է սիրելի արտիստի կորուստը եւ ցավակցում է հարազատներին։
BRAVO.am-ը միանում է ցավակցություններին:


×
2,693





