×


Արմինե Ճաղարյանի մահվան դեպքով մեղադրանք է ներկայացվել ռաֆտինգի ընկերության տնօրենին

Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին, հայտնում է Քննչական կոմիտեն:

«Գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի/գետով փչովի ռետինե նավակի նավարկում/ծառայություն, որպես ռաֆտի թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ:

Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆտից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում եւ հրահանգավորում չի կատարել:

Դրա հետեւանքով 2022թ. մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում նավարկելու ընթացքում քարին հարվածելու հետեւանքով փչովի ռետինե նավակը շրջվել է ու այնտեղ գտնվող Արմինե Ճաղարյանն ընկել է գետը:

Նախաքննության ընթացքում դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ տուժողը մահացել է ջրահեղձման հետեւանքով՝ մեխանիկական շնչահեղձությունից»,- նշված է հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW