×


Porsche-ն ներկայացնում է շքեղ սպորտային Panamera-ի երրորդ սերունդը

Porsche-ն թարմացրել է Panamera մոդելը․ շքեղ սպորտային սեդանի երրորդ սերունդն առանձնանում է թվային ֆունկցիաների ավելի մեծ ընտրանիով, թարմ եւ արտահայտիչ դիզայնով, ավելի լայն դինամիկ բնութագրերով եւ հարմարավետության բարձր մակարդակով:
 
Երրորդ սերնդի Porsche Panamera շքեղ սեդանը սպորտային է եւ ունի ավելի հզոր շարժաբեր համակարգեր։ Այն ներկայանում է լիովին արդիականացված կառավարման հայեցակարգով եւ բազում նորարարական տեխնոլոգիաներով: Դրանց թվում է Porsche Active Ride կախոցը՝ հարմարավետության զգալիորեն բարելավված մակարդակով եւ սպորտային վարման բնութագրերով, ինչով եւ հայտնի է Porsche-ն: Վարորդի սեփական թվային համակարգի ինտեգրումը կառավարման համակարգում (PCM) առաջարկում է բոլորովին նոր փորձառություն։

Տեխնիկապես հագեցած, միեւնույն ժամանակ նրբագեղ նոր Panamera-ի դինամիկ դիզայնը թարմ շունչ է հաղորդում մոդելային շարքի գրավիչ համամասնություններին: Վարորդին օժանդակող համակարգերի լայն ընտրանին եւ հիմնովին վերափոխված, վարորդակենտրոն սրահն էլ ավելի են մեծացնում վարելուց ստացած հաճույքը:

Գերազանց զգացողություններ՝ շնորհիվ նորարարական կախոցի

Նոր Panamera-ի ստանդարտ համալրման կազմում է երկխցիկ եւ երկփականային կախոցը՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգով: Երկփականային տեխնոլոգիան առաջարկում է ավելի լայն հնարավորություններ հարմարավետ ու սպորտային վարման ռեժիմների միջեւ: Համակարգը նկատելիորեն մեղմացնում է լայնական միացումների եւ վնասված ճանապարհների ազդեցությունը, միեւնույն ժամանակ դինամիկ վարման ընթացքում ապահովում է կայունության ավելի բարձր մակարդակ: Մեքենայի կառավարումը հնարավոր է առավել բարելավել ընտրովի լիաքարշակ համակարգի օգնությամբ:


Ավելին, նոր Panamera-ի E-Hybrid մոդելների համար որպես տարբերակ հասանելի է Porsche Active Ride ակտիվ կախոցը: Այս համակարգը բոլոր կարեւոր պարամետրերով գերազանցում է այլ կախոցների կոնցեպտները եւ առաջարկում է աննախադեպ տիրույթ վարման հարմարավետության եւ վարման դինամիկայի միջեւ: Դրա հիմքը նոր մշակված, ակտիվ ցնցամեղմիչներ են (նույնպես երկփականային համակարգով), որոնցից յուրաքանչյուրը միացված է էլեկտրական հիդրավլիկ պոմպին։ Սա ստեղծում է ծավալային հոսք՝ ըստ պահանջի եւ, հետեւաբար, կարող է կայծակնային արագությամբ, գերճշգրիտ եւ նպատակային կերպով թափքի եւ անիվների միջեւ ստեղծել ուժեր, որոնք հակազդում են եւ գրեթե ամբողջությամբ չեզոքացնում են երթեւեկման արդյունքում առաջացած ուժերը:  Թեթեւացված մեկ խցիկով պնեւմատիկ կախոցը լրացնում է այս տեխնոլոգիան:

Հենասարքը Panamera-ի թափքը մշտապես պահում է հորիզոնական վիճակում՝ անգամ դինամիկ արգելակման, ղեկակառավարման եւ արագության մանեւրների ժամանակ: Արդյունքում՝ ապահովվում է սահուն մեքենավարում, քանի որ համակարգը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է ճանապարհային անհարթությունները: Դինամիկ վարման իրավիճակներում Porsche Active Ride համակարգն ապահովում է կատարյալ կցորդում ճանապարհածածկի հետ՝ անիվների վրա բեռնվածքի հավասարակշռված բաշխմամբ:

Համապատասխան ռեժիմի ակտիվացման դեպքում կախոցը կարող է կառավարել ճոճման եւ գլորման միտումները՝ ուղեւորների վրա ազդող արագացման ուժերը նվազեցնելու համար: Այսպիսի իրավիճակներում նոր Panamera-ն շրջադարձերի ժամանակ թեքվում է այնպես, ինչպես մոտոցիկլետը: Անշարժ վիճակում Porsche Active Ride համակարգը կարող է կարգավորել թափքի բարձրությունը հարմարավետ մուտքի կամ ելքի համար:

E-Performance եւ արդիականացված շարժիչներ

Porsche-ն առաջարկում է չորս տեսակի՝ բարձր արդյունավետությամբ E-Hybrid ուժային ագրեգատներ նոր Panamera-ի համար՝ ի պատասխան այս տեսակի շարժիչների մեծ պահանջարկի: Բոլոր E-Hybrid տարբերակներն առաջարկում են կատարողականության, ընթացքի պաշարի եւ արդյունավետության ավելի բարձր մակարդակ: Panamera Turbo E-Hybrid-ն արդեն պատրաստ է մուտք գործել շուկա: Այն համալրված է չորս լիտրանոց V8 turbo շարժիչով: Բոլորովին նոր մշակված էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է 140 կՎտ (190 ձիաուժ): Գումարային հզորությունը կազմում է 500 կՎտ (680 ձիաուժ): Իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 930 Նմ է: Porsche-ն ինտեգրել է էլեկտրական շարժիչը լիովին վերամշակված՝ կրկնակի կցորդմամբ 8-աստիճան PDK փոխանցման տուփի կորպուսում: Էլեկտրական շարժիչի համար նախատեսված առանձին կորպուսից հրաժարվելը խնայում է մոտավորապես հինգ կիլոգրամ քաշ: Ագրեգատի ինտեգրումը փոխհաղորդակի յուղապոմպում նաեւ օպտիմալացնում է էլեկտրաշարժաբերի ջերմային հավասարակշռությունը եւ ապահովում էլեկտրական շարժիչի ավելի բարձր ու շարունակական հզորություն:

Panamera Turbo E-Hybrid-ը մինչեւ 100 կմ/ժ արագությունը հավաքում է 3.2 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժ։ Մարտկոցի կարողությունն այժմ կազմում է 25.9 կՎտժ: WLTP համակցված ցիկլում ընթացքի էլեկտրական պաշարը կազմում է 91 կմ, իսկ քաղաքային պայմաններում՝ 83–93 կմ: Նոր 11 կՎտ հզորությամբ ՓՀ լիցքավորիչի շնորհիվ մարտկոցը հնարավոր է լիցքավորել 2 ժամ 39 րոպեում՝ համապատասխան լիցքավորման կետերում:


Գործարկման պահին հասանելի կլինեն նաեւ Panamera եւ Panamera 4 տարբերակները:

Շքեղ ու սպորտային ներսից եւ դրսից

Նոր Panamera-ն պահպանել է մոդելային շարքին բնորոշ գծերն ու համամասնությունները: Ավտոմեքենայի երկարությունը 5,052 մմ է, լայնությունը՝ 1,937 մմ, իսկ բարձրությունը՝ 1,423 մմ: Հիմնովին թարմացված կերպարը սպորտային սեդանին հաղորդում է ավելի տպավորիչ եւ սպորտային տեսք: Առջեւում՝ համարանիշի վերեւում տեղադրված լրացուցիչ օդամղիչը ապահովում է քարշակ համակարգերի օդի ավելացված պահանջը: Կողքից դիտելիս փոփոխված պատուհանի ուրվագիծն ավելի է ընդգծում չորսդռնանի սպորտային ավտոմեքենայի արտաքին տեսքը: Հետեւի ապակու արտաքին եզրերը թափքի եզրագծի հետ նույն մակարդակի վրա են եւ ստեղծում են ներդաշնակ ուրվագծեր ավտոմեքենայի հետնամասում:   

Porsche Driver Experience կառավարման հայեցակարգը կատարյալ հավասարակշռություն  է ապահովում թվային եւ անալոգային կառավարման տարրերի միջեւ, ինչպես՝ վարելու համար առանցքային նշանակություն ունեցող մուտքային եւ ելքային տարրերի հարմարավետ տեղակայումը վարորդի հետ միեւնույն առանցքի երկայնքով: ՓՓՏ լծակը գտնվում է ղեկանվի անմիջապես աջ կողմում: Ռեժիմների՝ Normal, Sport եւ Sport Plus վարման ծրագրերի փոխարկիչը, ինչպես նաեւ օժանդակող համակարգերի անջատիչները նույնպես անմիջականորեն հասանելի են վարորդին: Սա նշանակում է, որ վարորդը ստիպված չի լինի աչքը կտրել ճանապարհից՝ վարման ռեժիմները կամ օժանդակող համակարգերը կարգավորելու համար:

Ուղեւորի համար նախատեսված օպցիոնալ էկրանը նրան դարձնում է վարելու ընթացքի մասնակից: 10.9 դյույմանոց դիսփլեյը ըստ պահանջի ցույց է տալիս ավտոմեքենայի կատարողականությանը վերաբերող տվյալները: Այն նաեւ թույլ է տալիս կառավարել տեղեկատվական-ժամանցային համակարգը, ինչպես նաեւ տեսահեռարձակում է ապահովում մեքենան ընթացքի մեջ գտնվելու ժամանակ: Ուղեւորի համար նախատեսված էկրանը տեղադրված է այնպես, որ տեսանելի չլինի վարորդի նստատեղից՝ վերջինիս ուշադրությունը չշեղելու նպատակով։

Ավելի յուրօրինակ Panamera Turbo E-Hybrid

Turbo անվանումը կրող մոդելի տարբերակները յուրահատուկ դիրք են զբաղեցնում Porsche-ում՝ որպես կատարողականության ֆլագմաններ: Porsche-ն ամրապնդել է այս դիրքը մոդելային շարքում Panamera Turbo E-Hybrid-ի օգնությամբ: Արտաքինից մոդելն ունի հետնամասի տարբերվող թափարգել՝ դիֆուզորի ներկված պանելներով, եւ թափքի գույնի յուրօրինակ առջեւի թափարգել: Արտանետման համակարգի քրոմապատ խողովակները մուգ բրոնզագույն են: Այս եւ մյուս մոդելների համար հասանելի են նաեւ օպցիոնալ կենտրոնական փականով անիվները:

Turbo մոդելների համար բացառիկ Turbonite հակադիր գույն ունեն կողային ապակիների զոլերը, բեռնախցիկի կափարիչի վրայի Turbo տարբերանշանը, ինչպես նաեւ Porsche գերբը ծածկոցի, անիվների եւ ղեկանվի վրա: Ավտոմեքենայի ներսում Turbonite գույնը համադրված է կարբոնե էլեմենտների հետ՝ սպորտային միջավայր ստեղծելու նպատակով: Այդ գույնի են, օրինակ, ցուցիչների վահանակի կենտրոնական տախոմետրը, ինչպես նաեւ կենտրոնական վահանակի կառավարման տարրերը:   


Թվային փորձ եւ նոր օժանդակող համակարգեր

Նոր Panamera-ն կդառնա վարորդի թվային էկոհամակարգի անբաժանելի մասը: Անձնական Porsche ID-ով համակարգ մուտք գործելու համար հաճախորդները պետք է իրենց հեռախոսով սկանավորեն PCM-ում արտացոլվող QR կոդը: Apple CarPlay® եւ Android Auto համակարգերը թույլ են տալիս միացնել հեռախոսը ավտոմեքենային՝ ավելի հեշտ կառավարելու համար: Ավտոմեքենայի ֆունկցիաների ինտեգրումը MyPorsche հավելվածից Apple CarPlay®-ում օպտիմալացնում է թվային ֆունկցիաների աշխատանքը եւ այն դարձնում ավելի պարզ: Այնպիսի գործառույթները, ինչպիսիք են՝ օդորակումը, մերսումը եւ թույլ  լուսավորությունը, հնարավոր է կառավարել անմիջապես Apple CarPlay® համակարգի կամ Siri® ձայնային օգնականի միջոցով:

Porsche-ն Panamera-ն համալրել է ստանդարտ Matrix LED լուսարձակներով: Որպես ընտրանք հասանելի է HD Matrix LED լուսավորման համակարգը՝ մեկ լուսարձակի համար ավելի քան 32,000 պիքսել կետայնությամբ: Այն առաջարկում է բոլորովին նոր լուսավորման գործառույթներ, օրինակ՝ երթեւեկության հատուկ գոտու լուսավորություն: Լուսավորման միջակայքը մինչեւ 600 մետր է: Նոր Panamera-ում Porsche-ն նաեւ զգալիորեն թարմացրել է օժանդակող համակարգերի շրջանակը: Active Speed Assistant օժանդակող համակարգն այժմ փոխազդում է ճանապարհային նշանների ճանաչման հետ: Եթե համակարգն ակտիվ է՝ ավտոմատ կերպով Panamera-ն չի ընթանա արագության համապատասխան սահմանաչափից ավելի արագ: Porsche InnoDrive համակարգը ներառում է ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, երթեւեկության գոտում ակտիվ կառավարման եւ խաչմերուկներն անցնելուն օժանդակող: Շրջադարձ կատարելուն օժանդակող համակարգն այժմ նույնպես ներառված է գործառույթների շարքում: Նորություններից է այն, որ ավտոմատ կայանման ժամանակ այժմ վարորդի՝ ավտոմեքենայի մեջ լինելը պարտադիր չէ, բայց, այնուամենայնիվ, մանեւրի պատասխանատվությունը կրում է հենց նա: Կայանման ընթացքին կարելի է հետեւել սմարթֆոնով՝ նոր Remote ParkAssist ֆունկցիայի օգնությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW