×


Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը

Երկարատեւ հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը, հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից:

«Կյանքից հեռացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից մեկը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում: Հոգեհանգստի եւ հուղարկավորության մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրությունում:

Սուրեն Բաբայանը նկարահանել է «Չեզոք իրավիճակ» (1978 թ.), «Արարման ութերորդ օրը» (1980 թ., Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թ.), «Սիրամարգի ճիչը» (1982 թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Ֆրուզե Դովլաթյան» (1986 թ., Միքայել Դովլաթյանի հետ), «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թ., Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թ.), «Դեմքով դեպի պատը» (1989 թ., Միքայել Դովլաթյանի եւ Գ. Նիկոլաեւի հետ), «Արյուն» (1990 թ., Գ. Նիկոլաեւի հետ), «P.S.» (1993 թ.), «Գյումրի-ռեւյու» (1996 թ.), «Խենթ հրեշտակը» (2000 թ., Ա. Հովսեփյանի հետ), «Ժանո» (2004 թ.), «Մի նայիր հայելուն» (2009 թ.) ֆիլմերը:

Կարդալ ավելին

Quality Sign BW