Պրոդյուսեր Վենդի Ֆրիներմանը պատմել է, որ «Սատանան Prada է կրում» ֆիլմի նկարահանող խմբի որոշ անդամներ չեն ցանկացել Մերիլ Սթրիփին հաստատել Միրանդա Փրիսլիի դերի համար: Դերասանուհին նրանց սրտով չի եղել, քանի որ «ծիծաղելի» չէր համարվում:
Hollywood Gold փոդքասթի ժամանակ նա հետեւյալն է նշել. «Այդ մարդիկ մտածում էին, թե մենք խենթ ենք: Զանգահարում էին ու ասում. «Ինչ է, գժվե՞լ ես: Նա իր կյանքում մեկ օր անգամ զվարճալի չի եղել»: Պրոդյուսերներն իսկապես համաձայնեցին, որ այդ դերը Սթրիփի համար «ուրիշ աշխարհ» էր: Բանն այն է, որ դերասանուհին ավելի հայտնի էր իր դրամատիկ դերերով»:
Ի վերջո, Սթրիփին հաստատել են, հետո նա այդ դերի համար առաջադրվել է «Օսկար»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի:
Ինչ վերաբերվում է մյուս դերասաններին, պրոդյուսերները միանգամից են հաստատել Էնն Հեթուեյին, որը Միրանդա Փրիսլիի օգնական Անդրեա Սաքսի կերպարում է:
«Սատանան Prada է կրում» ֆիլմն էկրաններ է բարձրացել 2006 թվականին: Միրանդա Փրիսլիի դերի համար, կինոքննադատների կարծիքով, նախատիպ է հանդիսացել Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը:


×
2,740





