×


Ամերիկահայ Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն

«Օսկար»-ի 100-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ գլխավոր տնօրենի նորաստեղծ պաշտոնում նշանակվել է ամերիկահայ Թենի Մելիդոնյանը, այդ մասին հայտնել է Կինոարվեստի եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։

Մելիդոնյանը զբաղվելու է մրցանակաբաշխության ռազմավարությամբ, վերահսկելու է տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումների ու մրցանակաբաշխության հետ կապված բոլոր ծրագրերը, համագործակցելու է պրոդյուսերների ու «Օսկար»-ի հաղորդավարների, Disney/ABC-ի ու Ակադեմիայի ղեկավարների հետ, հայտնում է «Hollywood Reporter»-ը:


«Ակադեմիայում Թենիի երկարամյա աշխատանքային փորձն ու գիտելիքները մեր մրցանակների մասին հսկայական արժեք են մեզ համար պատմական այս ժամանակաշրջանում: Նա մեծ ներդրում է ունեցել նախորդ տարվա մրցանակաբաշխության հաջողություններում»,- ասել է Քրամերը։:


Մելիդոնյանն ակադեմիայում իր կարիերան սկսել է 2005 թվականին՝ գլխավորելով հաղորդակցության եւ հանրային կապերի բաժինը՝ աջակցելով ամբողջ աշխարհում լսարանի մեծացմանը: 2022 թվականին նա ղեկավարել է «Օսկար»-ի ռազմավարության բաժինը՝ ողջ տարվա ընթացքում աշխատելով մրցանակների հետ կապված բոլոր ծրագրերի շուրջ:

Կարդալ ավելին

Quality Sign BW