Քիմ Քարդաշյանին հաջողվում է ամեն անգամ նորովի ուշադրություն գրավել իր «SKIMS» ներքնազգեստի եւ տնային հագուստի ապրանքանիշի վրա: Վալենտինի տոնի առթիվ ստեղծված հավաքածուն ներկայացնում է Լանա Դել Ռեյը:
Երգչուհին խոստովանել է, որ ամենասկզբից էլ «SKIMS»-ի մեծ երկրպագուն է եղել եւ ուրախ է մասնակցել սիրո տոնին նվիրված արշավին:
«Հավաքածուն այնքան գեղեցիկ ու երազային է, իսկ լուսանկարիչ Նադյա Լի Քոենի հետ համագործակցելն այնքան հաճելի էր: Հույս ունեմ, որ արդյունքը կհավանեք այնպես, ինչպես ես»,- նշել է Լանա Դել Ռեյը:
Սահմանափակ քանակությամբ նոր հավաքածուի վաճառքը կմեկնարկի հունվարի 23-ին: Լուրով կիսվել է Քարդաշյանը՝ նշելով, որ «սրտերի թագուհի» երգչուհին իր ապրանքանիշի Վալենտինն է:


×
5,942





