×


Էմանուել Ճգնավորյանը՝ Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար

Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարը կլինի Էմանուել Ճգնավորյանը՝ Վիեննայից, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Արվեստի զավակ, ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի տպավորիչ կենսագրություն, նաեւ որպես ջութակահար. անցյալ տարի նա Ռիկարդո Շայիի հետ բացեց Լա Սկալա թատրոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը»,- նշված է հաղորդագրությունում:

Էմանուել Ճգնավորյանը դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է:


Կարդալ ավելին

Quality Sign BW