×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 115 հիշատակում,

• Անահիտ Կիրակոսյան՝ 64 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան ՝ 58 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Սիրուշոն է: Նա տարին սկսեց ֆեյսբուքյան էջում 2023 թվականի ամփոփմամբ. «Կոտրեցին մեր երազն ու հպարտության ոգին... մեզ չենք թողնելու կոտրել։ Սեր ու առողջություն բոլորիդ ընտանիքներին, թող խաղաղ լինի տարին...»։

Երգչուհին թողարկած տիկնիկները քննարկումների թեմա դարձան սոցիալական հարթակներում, նաեւ անդրադարձներ եղան կայքերում:

Հունվարին Սիրուշոն ներկայացրեց իր նոր՝ May Bad երգի թիզերը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)



Երկրորդ հորիզոնականում Անահիտ Կիրակոսյանն է: Նա հայտնեց դերասանուհի Լուսինե Ղարիբյանի անժամանակ մահվան լուրը: «Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ, շա՜տ սիրեք: Կորցրի ընկերուհուս…»:

Դերասանուհին նաեւ տեսանյութ է հրապարակել՝ ի աջակցություն «Գոյ» թատրոնի, որում պատմում է, թե ինչ է լինում, երբ երկու թատրոն միացնում են իրար: Անահիտը Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի էր, եւ երբ այն միացվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, շատ դերասաններ, դերեր չունենալով, դուրս մնացին:





«Այժմ որեւէ թատրոնում չեմ խաղում. ես անձամբ դիմում գրեցի եւ դուրս եկա Պարոնյանի անվան թատրոնից, ուղղակի ինձ չգտա այնտեղ։ Ահա թե ինչ տեղի ունեցավ, երբ Կամերային երաժշտական թատրոնը որոշեցին միացել Պարոնյանի թատրոնին։ Այն այլեւս գոյություն չունի։ Հետեւությունները թողնում եմ ձեզ», - նշել է դերասանուհին:

Երրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Դերասանուհին Ամանորը դիմավորել է Միացյալ Նահանգներում՝ Արմինկայի ընտանիքի հետ. «Սուրբ Ծննդյան անհամբեր սպասումով պիտի շարունակեմ տներով այցը, գրկեմ ընկերներիս, շփվեմ, ու մեր սրտերին ծանրացած կարոտը մասնատենք, որ տանելի դառնա «մեր ունեցած մեղքի» չափով գոնե»։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)




Սուրբ Ծննդյան առթիվ եւս դերասանուհին գրառում է կատարել. «Աղոթում եմ բոլորի համար, որովհետեւ կործանվելիս ու կորցնելիս բոլորս ենք անկելու, իսկ այդ անկումը կարող է ճակատագրական վերջաբան դառնալ....»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW