×


Մարտին Սկորսեզեն նկարահանվել է «Դանթեի ձեռքը» ֆիլմում

81-ամյա Մարտին Սկորսեզեն նկարահանվել է Ջուլիան Շնաբելի «Դանթեի ձեռքը» ֆիլմում, որն «Աստվածային կատակերգության» մասին է: Ռեժիսորը մարմնավորել է Դանթեի ուսուցչին, որն «Աստվածային կատակերգությունը» գրելիս այցելում է նրան, հայտնում է Variety-ին: Սկորսեզեն նաեւ ֆիլմի պրոդյուսերներից մեկն է:

Ֆիլմի պրեմիերան կայանալու է օգոստոսի 28-ին մեկնարկող Վենետիկի փառատոնի ընթացքում: Այն ստեղծվել է գրող եւ լրագրող Նիկ Տոշեսի համանուն վեպի հիման վրա, որում հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է Դանթեի «Աստվածային կատակերգության» ձեռագիրը հայտնվում նյույորքցի մաքսանենգների ձեռքում:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 14-րդ դարում, երբ ստեղծվել է գիրքը, եւ 21-րդ դարում: Ֆիլմի դերասանական կազմում են նաեւ Օսկար Այզեկը, Գալ Գադոտը, Ջեյսոն Մոմոան, Ջերարդ Բաթլերը եւ Ալ Պաչինոն:


Շնաբելը Սկորսեզեի խաղը որակել է որպես փայլուն եւ արտակարգ, որն ուշադրություն է գրավում: «Ֆիլմում նա անկրկնելի է: Սկորսեզեից հնարավոր չէ աչք կտրել»,-խոստովանել է նա:

«Դանթեի ձեռքը» ֆիլմի սցենարը Շնաբելը գրել է կնոջ՝ Լուիզա Կուգելբերգի հետ, միասին նրանք ստեղծել են նաեւ «Վան Գոգ. Հավերժության շեմին» աշխատանքը:
Նշենք նաեւ, որ Մարտին Սկորսեզեի նկարահանած «Ծաղկային լուսնի սպանողներ»-ը Օսկարի է հավակնում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ինքը պայքարելու է լավագույն ռեժիսորի կոչման համար: Ֆիլմն Օսկարի է ներկայացված 10 անվանակարգերում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW