BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մարտ ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Հրանտ Թոխատյան՝ 84 հիշատակում,
• Սիրուշո՝ 54 հիշատակում,
• Իվետա Մուկուչյան՝ 51 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Մարտին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Հրանտ Թոխատյանն է: Ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ «Կանազ» մշակութային եւ սպորտային համալիրը, որը 7 տարի առաջ Երեւանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել ՀՀ ժողովրդական արտիստի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին, վերադարձվել է Երեւանին:
Սոցցանցային կեղծ էջերում տարածվեց կեղծ լուր դերասանի մահվան մասին, որը նախ հերքեց նրա ավագ որդին՝ Արամ Թոխատյանը. «Սուտ է: Հայրս այս պահին բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, ապաքինվում է եւ լավ է»: Կինը՝ Լուիզա Ներսիսյանը, եւ դուստրը՝ Լիլիթը, դերասանի հետ նոր նկարներ հրապարակեցին՝ մեկ անգամ եւս հերքելով կեղծ լուրերը:
Երկրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Երգչուհին երկրպագուներին անակնկալ մատուցեց՝ թողարկելով իր «Բաց երկնքի տակ» երգի նոր տարբերակը: Տարածում գտավ նաեւ նրա հրապարակած տեսանյութը, որում դստեր հետ կատարում է «Արդյոք ովքեր են» երգը:
Իվետա Մուկուչյանը երրորդ հորիզոնականում է: Մեծ էկրաններ է բարձրացել «Բարի օր» ֆիլմը, որում երգչուհին էպիզոդիկ դեր ունի. մարմնավորում է շամանի:
Երգչուհին մարտին տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է աստիճաններն իջնելիս սայթաքում: Իվետան ընկնում է նրբագեղորեն, ինչի մասին մեկնաբանություններում նշել են նաեւ երկրպագուները:
Посмотреть эту публикацию в Instagram
Նախորդ ամիս Fastexverse վիրտուալ տիրույթում, որտեղ տեղակայված է «Ցերեբրում» վիրտուալ Երևանը, տեղի է ունեցել երգչուհու վիրտուալ մենահամերգը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: