×


«Որդիներս այն նվաստացուցիչ են համարում». Շակիրայի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունը

Շակիրան հայտնվել է Allure ամսագրի ապրիլյան համարի շապիկին եւ հարցազրույցում պատմել «Բարբի» ֆիլմը դիտելուց հետո որդիների արձագանքի մասին:

Երգչուհու խոսքով՝ Միլանին եւ Սաշային ֆիլմում տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքը նվաստացուցիչ է թվացել. «Ու ես որոշակիորեն համաձայն եմ նրանց հետ: Երկու տղայի եմ դաստիարակում, ուզում եմ, որ իրենց ուժեղ զգան՝ դրա հետ մեկտեղ հարգելով կանանց»:


Շակիրան կարծում է՝ կանանց հնարավորությունները պետք է ընդլայնել՝ տղամարդկանց չզրկելով նրանց պաշտպանելու եւ ապահովելու հնարավորությունից. «Հավատում եմ, որ կարող ենք ամեն ինչ անել՝ չկորցնելով մեր էությունն ու կանացիությունը: Հասարակության մեջ կանայք ու տղամարդիկ իրենց դերակատարումն ունեն, որը շատ տարբեր է: Մենք լրացնում ենք միմյանց ու դա չի կարելի կորցնել»:

Երգչուհին անդրադարձել է նաեւ Ժերար Պիկեի հետ սկանդալային բաժանմանը: Խոստովանել է, որ ճգնաժամը հաղթահարել օգնել է արվեստը. «Նախկինում կանայք ստիպված էին թաքցնել իրենց ցավն ու լուռ արտասվել: Բայց դրա վերջը եկել է. մեզ ոչ ոք չի կարող ասել՝ ինչպես բուժել մեր վերքերը»:


Երգչուհու նոր հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ, թեեւ նրան տարբեր սիրավեպեր են վերագրում: Ըստ շրջանառվող լուրերի՝ այժմ հանդիպում է «Էմիլին Փարիզում» սերիալի դերասան Լյուսիեն Լավիսքաունթի հետ, որը նկարահանվել է Շակիրայի տեսահոլովակում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW