×


Ռենե Զելվեգերն ու Հյու Գրանտը կնկարահանվեն «Բրիջիթ Ջոնս» ֆիլմի 4-րդ մասում

«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմը շարունակություն կունենա, այս մասին հայտնել են Universal Pictures-ն ու Working Title-ը: Ֆիլմաշարի 4-րդ մասը կոչվելու է «Բրիջիթ Ջոնս. խենթանալով տղայի համար» (Bridget Jones: Mad About The Boy):

Արդեն հայտնի է, որ գլխավոր դերակատար Ռենե Զելվեգերից բացի, խաղալու է Հյու Գրանտը, որը մարմնավորում է նրա նախկին սիրեցյալ Դենիել Քլիվերին: Նա նկարահանվել է առաջին 2 մասերում, սակայն 3-րդից հրաժարվել է՝ համարելով, որ սցենարիստները շատ են շեղվել հիմնական սյուժեից:


4-րդ մասում մասնակցություն է ունենալու Էմմա Թոմփսոնը, որը Բրիջիթ Ջոնսի մանկաբարձն էր վերջին ֆիլմում: Դերասանական կազմում կլինեն նաեւ Չիվեթել Էջիոֆորն ու Լեո Վուդալը: Իսկ ահա Քոլին Ֆերթը բացակայելու է, ըստ լուրերի՝ նրա կերպար Մարկ Դարսին մահանում է:


Նշվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա 2025 թվականի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնին: Ֆիլմերի հիմքում Հելեն Ֆիլդինգի համանուն վեպն է, չորրորդ մասի ռեժիսորը Մայքլ Մորիսն է:

«Բրիջիթ Ջոնսի» մասին առաջին ֆիլմը ցուցադրվել է 2001 թվականին ու խելահեղ հաջողություն ունեցել՝ կինովարձույթում հավաքելով 280 մլն դոլար, իսկ Ռենե Զելվեգերն առաջադրվել է «Օսկար»-ի: 2-րդ ու 3-րդ մասերը ցուցադրվել են 2004 եւ 2016 թվականներին, ամենաքիչ հաջողությունը վերջին մասն է ունեցել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW