Ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կիրիլ Ռիխտերի եւ «Richter» տրիոյի երեւանյան միակ համերգը:
Դաշնակահար եւ կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերի երաժշտությունը կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները: Նա հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է սաունդթրեքեր ֆիլմերի, բալետների համար, երաժշտություն ֆուտբոլի Աշխարհի առաջնության եւ Օլիմպիական խաղերի համար:
Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի եւ արտիստիզմի: Հարկ է նշել, որ նա չունի ակադեմիական կրթություն եւ իրեն անվանում է «ինքնուսույց»: МИФИ-ում մասնագիտացել է գրաֆիկական դիզայնի ոլորտում՝ զբաղվելով լոգոների մշակմամբ, սովորել է Դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցի նորաձեւության բաժնում, սակայն դիպլոմային քննությունից հետո հասկացել, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ։
Richter Trio-ն ելույթ է ունեցել Լոնդոնի «Ալբերտ» թագավորական սրահում, Բեռլինի ֆիլհարմոնիայում, Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում եւ Եվրոպայի հայտնի համերգային այլ հարթակներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: