×


«Քրեական ընթերցվածք»-ի աստղերը նշել են ֆիլմի 30-ամյակը

Հոլիվուդում TCM Classic կինոփառատոնի շրջանակում հատուկ ցուցադրություն է կազմակերպվել «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction) ֆիլմի 30-ամյակի առիթով: Միջոցառմանը մասնակցել են գլխավոր դերակատարներ Ումա Թուրմանը, Ջոն Տրավոլտան, Սեմյուել Լ. Ջեքսոնը եւ Հարվի Քեյթելը:

Ծանր հիվանդության դեմ պայքարող Բրյուս Ուիլիսը միջոցառմանը մասնակցել չի կարողացել, փոխարենը եկել են կինը՝ Էմմա Հեմինգը, եւ դուստրը՝ Տալուլան, որը հոր անունով գլխարկ է դրել:


«Քրեական ընթերցվածքը» Քվենտին Տարանտինոյի 2-րդ լիամետրաժ ֆիլմն է, որը նա ներկայացրել է 1994 թվականին ու նույն տարում էլ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացել: Ռեժիսորը սցենարի համար նաեւ «Օսկար» է ստացել: Ֆիլմի շահույթը կինովարձույթում կազմել է 214 մլն դոլար: Այն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում է ձեռք բերել՝ հայտնի դարձնելով նաեւ ստեղծողներին:


«Քրեական ընթերցվածքը» պարունակում է դրամայի եւ կատակերգության տարրեր, սկիզբ է դրել կինոյի մի նոր ժանրի՝ մեծ ազդեցություն ունենալով 1990-ականներին ստեղծված բազմաթիվ աշխատանքների վրա:

Կարդալ ավելին

Quality Sign BW