Ոճաբան, դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը, որը հայտնի է բոլիվուդյան աստղերի հետ համագործակցություններով, հունիսի 2-ին որդի է ունեցել: Մարիաննայի եւ դիջեյ, պրոդյուսեր Irenee S-ի երեխան, որին անվանել են Ֆենիքս Արամ, լույս աշխարհ է եկել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում:
Ուրախալի նորությամբ կիսվել է երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ նշելով, որ մորաքույր է դարձել:
Իվետա Մուկուչյանը՝ նորածին Արամի հետ
«Կապի դուրս չէի գալիս, որովհետեւ երբ ճամփորդում եմ, հեռախոսս դնում եմ մի կողմ ու գտնվում այդ պահի մեջ: Ճիշտ ժամանակին եմ հասցրել գալ Մարաքեշ, քանի որ 2 օր առաջ ծնվեց քույրիկիս տղան՝ Արամը, եւ ես մորաքույր դարձա: Հզոր ու առողջ տղա է, քույրիկս էլ լավ է զգում իրեն: Ամենահետաքրքիրն այն է, որ Արամը սպասում էր ինձ, եկեք դա չմոռանանք, ասել է. «Մինչեւ մորաքույրս չգա, չեմ ծնվի»: Այնպես որ, շնորհավորեք մեզ»,- կատակել է Մուկուչյանը:
Նա սթորի բաժնում նաեւ կիսվել է տեսանյութով, որում Արամը «Burning Man Baby» գրությամբ շապիկով է: Երգչուհին պարզաբանել է, որ փոքրիկը ստեղծվել է 9 ամիս առաջ հենց այս փառատոնի ժամանակ եւ հիմա արդեն իրենց հետ է:
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: