Անկեղծությունը մի քիչ թերագնահատված կարեւոր արժեքներից մեկն է։ Իսկ եթե 7 րոպե հոտնկայս ծափահարում են քեզ, ուրեմն՝ չափաբաժինը մի քիչ չարաշահել ես։
Հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ֆրենկ» խորագրով երաժշտական շոուն էր: Բեմը ռուս դերասան Դանիլա Կոզլովսկունն էր։ Նա, 8 տարեկան երեխայի պես պատկերավոր եւ տարիների փորձ ունեցող մասնագետի պես արտահայտիչ, ներկայացրեց իր կյանքի դրվագները։
Դանիլան մե՛կ երեխա էր, որ փախել էր իր առաջին սիրուց, մե՛կ երազանքներով լի պատանի, որ Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում էր սովորում, մե՛կ մի երիտասարդ, ով իր մայրիկին կարողացել էր Միլանը ցույց տալ։
Ներկայացումը համեմված էր Ֆրենկ Սինատրայի երգերով։ Այս ընտրությունը պատահական չէր։ Դանիլան պատմում է, որ փոքր ժամանակ իրենք մի նվագարկիչ ունեին եւ մի քանի սկավառակ, որոնցից մեկի վրա նա կարդում է Ֆը-րենկ Սի-նատ-րա․ դա նրանց առաջին ծանոթությունն էր, որից հետո Կազլովսկին փորձում է նմանվել Սինատրային, ով հասցրել էր իր կուռքը դառնալ։
Ներկայացման վերջում դերասանը ներգրավեց հանդիսատեսին՝ հորդորելով միասին երգել Սինատրայի «Can't Take My Eyes off You» երգը։
Շուո-ներկայացման ասելիքը մեկը չէր։ Այն պարզ էր, բարի, անկեղծ, էմոցիաների, ապրումների ու հիշողությունների, ժպտալու ու սիրո մասին էր։
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: