×


«Իվանուշկի»-ի երգիչը Երեւանում թութ է համտեսել, իսկ Էջմիածնում այցելել Մայր տաճար

Տարիներ առաջ մեծ հայտնիություն ձեռք բերած ռուսական «Иванушки International» փոփ-խմբի կատարողներից Կիրիլ Տուրիչենկոն այցելել է Հայաստան եւ Ինստագրամի իր էջում հրապարակել այստեղ անցկացրած յուրահատուկ օրվանից մի քանի դրվագ:

«Երեկ զարմանալի օր եմ անցկացրել Երեւանում: Կիսվում եմ ձեզ հետ Հայաստանի հոգեւոր կենտրոնի՝ Էջմիածնի կադրերով: Իսկ շուտով ցույց կտամ, թե վերադառնալիս ինչի արդյունքում է ուղեբեռս ծանր եղել»,-գրել է 41-ամյա երգիչը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Кирилл Туриченко (@kirillturichenko)


Տուրիչենկոն նաեւ պատմել է, որ առաջին անգամ էր Հայաստանում: Երեւանում թութ է համտեսել անմիջապես ծառից, Էջմիածնում էլ ծանոթացել Մայր տաճարի հետ, նկարել գեղեցիկ այգին՝ բազմաթիվ թիթեռներով:

Կարդալ ավելին

Quality Sign BW