×


Քեւին Սփեյսին արցունքն աչքերին պատմել է, որ մնացել է առանց տուն

Հոլիվուդի երբեմնի ամենահայտնի ու պահանջված դերասաններից Քեւին Սփեյսին ծանր ժամանակներ է ապրում: Այն բանից հետո, երբ մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար, բոլորը երես են թեքել նրանից:

Դերասանը հարցազրույց է տվել հայտնի լրագրող Փիրս Մորգանին ու արցունքն աչքերին պատմել, թե ինչպիսի հետեւանքների հետ է բախվել տեւական դատական գործընթացների արդյունքում:

«Տունս աճուրդի է հանվել ու վաճառվում է: Չգիտեմ՝ որտեղ եմ ապրելու: Բալթիմոր էի տեղափոխվել 2012 թվականին, երբ սկսել էինք նկարահանել «Թղթե տնակը»: 2016-ից իմ տունն այնտեղ էր, բայց էլ հաշիվները փակել չեմ կարողանում: Մի քանի անգամ մտածել եմ սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելու մասին, քանի որ ընդհանրապես գումար չէր մնացել»,- խոստովանել է նա:


Բրիտանական արվեստին եւ թատրոնին մատուցած ծառայությունների համար ասպետի պատվավոր կոչման արժանացած Սփեյսին նշել է, որ սկանդալի հենց կիզակետում նրան իր աջակցությունն է հայտնել Չարլզ III-ը: Սակայն հրաժարվել է, որպեսզի վերջինիս չներքաշի այդ պատմության մեջ:

2023 թվականի հուլիսին դատարանն արդարացրել է Քեւին Սփեյսիին բռնության եւ ոտնձգությունների համար բոլոր մեղադրանքներից, սակայն դրանից անմիջապես հետո դերասանին նոր մեղադրանքներ են առաջադրվել:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW