×


Լիա Զախարյան. «Այս հարսանիքը ճակատագրական է լինելու ինձ համար»

Լիա Զախարյանը կիսվել է իր մասնակցությամբ «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում արված կադրերով եւ տեսանյութերով: Դերասանուհին նշել է, որ իր կյանքի առաջին ֆիլմային հարսանիքն է, այն էլ՝ տարազով:

«Անկեղծ ասած, ինչպես եւ ցանկացած աղջիկ, միշտ պատկերացումներիս մեջ ունեցել եմ իմ հարսի զգեստի օրինակը՝ չնայած ամեն տարի այն փոխվում է: Երբեք մտքովս չի անցել, որ կարող եմ լինել հայկական ավանդական տարազով հարսիկ ու լինել նույնքան ոճային եւ հաճելի: Ասել, որ շորը հագնելիս ու պատրաստվելիս հուզվել եմ, քիչ կլինի, իսկապես արտասվում էի: Այս հարսանիքը ճակատագրական է լինելու ինձ համար»,- խոստովանել է նա:



Իրեն նման առիթ ընձեռնելու համար Լիան շնորհակալություն է հայտնել սցենարիստ Անահիտ Մխիթարյանին, իսկ այդ պահը հուզիչ եւ գեղեցիկ նկարահանելու համար՝ ռեժիսոր Գոհար Արշակյանին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia zakharyan (@zakharyan.lia)


Իսկ ահա Ինստագրամում Զախարյանը հարսանեկան պարի կադրերով է կիսվել ու կատակով հարցրել. «Ովքե՞ր են շոու անում: Իհարկե, մեր «ընտանիքը»: Երեկ մեր հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի վերջին սերիան էր»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW