×


Մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Լոս Անջելեսում 92 տարեկանում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Նշանյանը, հայտնում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

«Նա իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երեւանի օպերային թատրոնի կյանքում, որտեղ սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով՝ Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) եւ այլ օպերաներում»,- նշված է հաղորդագրությունում:


Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին՝ Եգիպտոսում, որտեղ էլ 1945-ին բեմել է՝ հանդես գալով Անուշի դերով: 1952-ին առաջին անգամ համերգային ծրագրով ժամանել է Երեւան։ 1959-ին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երեւան, եղել է Օպերային թատրոնի մեներգչուհի։ 1963-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:


1980 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը եւ արժանացել մի շարք պարգեւների, այդ թվում՝ «Famous Opera Singer» կոչման:

Աննա Նշանյանը Հայաստանի վաստակավոր արտիստ Ժան Նշանյանի մայրն էր եւ դերասան Արման Նշանյանի տատիկը:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW