Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի է ունեցել սերիալային «Օսկար» համարվող «Էմմի» մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել Մերիլ Սթրիփը, Ջենիֆեր Էնիսթոնը, Ջերեմի Ալեն Ուայթը, Սելենա Գոմեսը, Դակոտա Ֆենինգը եւ ուրիշներ:
«Մինի սերիալի լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթել է հայազգի ռեժիսոր Սթիվեն Զայիլյանը՝ «Ռիփլի» մինի սերիալի համար:
Կադրը՝ «Ռիփլի» մինի սերիալից
«Իտալիայում սերիալը նկարահանելն արդեն իսկ պարգեւ էր. ասես երազ լիներ: Դրանից հետո էլ ոչնչի կարիք չունեի: Այնուամենայնիվ, պատիվ է արժանանալ այս մրցանակին եւ այն կիսում եմ հարյուրավոր մարդկանց հետ, որոնք ստեղծել են «Ռիփլի»-ն»,- նշել է Զայիլյանը եւ իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնել նաեւ ընտանիքին:
Կադրը՝ «Ռիփլի» մինի սերիալից
8 մասանոց «Ռիփլի» մինի սերիալի հիմքում Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլի» վեպն է: Գլխավոր դերում հանդես է գալիս դերասան Էնդրյու Սքոթը:
Սերիալը պատմում է 1960-ականների մասին: Թոմ Ռիփլին Նյու Յորքում գումար է վաստակում խարդախ միջոցներով, մինչեւ որ հարուստ գործարարներից մեկը նրան վարձում է, որպեսզի մեկնի Իտալիա եւ որդուն համոզի վերադառնալ տուն:
Տեքստը՝ Սարգիս Կալպակյանի


×
1,787





