Comedy Club-ը դադարեցնում է գործունեությունը. վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի վաղը՝ սեպտեմբերի 20-ին: Թողարկումը կսկսվի հումորային շոուի հաղորդավար եւ ստեղծագործական պրոդյուսեր Գարիկ Խառլամովի պաշտոնական հայտարարությամբ:
«Հարգելի ընկերներ, այսօր ձեզ հայտնում ենք իսկապես կարեւոր նորություն: Հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»,- ռեզիդենտի խոսքերը մեջբերում է gazprom-media.com-ը:
Comedy Club-ը «ՏՆՏ» հեռուստաալիքի եթերում է եղել 19 տարի՝ 20 եթերաշրջան, ունեցել 800-ից ավելի տարբերվող թողարկումներ, 1500 սթենդ-ափներ, 10000 համերգ աշխարհի տարբեր քաղաքներում, արժանացել է 2 «ՏԷՖԻ» մրցանակի:
Նախագծին հրաժեշտ տալու կգան «Կանանց սթենդ-ափ» շոուի աստղերը, որոնք առաջին անգամ կլինեն ակումբի հյուրերը: Վերջին թողարկմանը կմասնակցեն նաեւ հաղորդավար Դմիտրի Դիբրովը, Comedy Club-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը եւ ուրիշներ:


×
2,415





